Աշխարհ

15.12.2011 10:06


Ռուս փորձագետ. «Եթե Ադրբեջանի տարածքում հակահրթիռային համակարգեր տեղադրվեն, ապա Թեհրանի պատասխանը շատ ավելի կոշտ կլինի»

Ռուս փորձագետ. «Եթե Ադրբեջանի տարածքում հակահրթիռային համակարգեր տեղադրվեն, ապա Թեհրանի պատասխանը շատ ավելի կոշտ կլինի»

Ժամանակակից Իրանի ուսումնասիրության ռուսական կենտրոնի տնօրեն Ռաջաբ Սաֆարովը ադրբեջանական «Vesti.az» կայքին տված հարցազրույցում խոսել է Իրան–Թուրքիա և Իրան–Ադրբեջան հարաբերութունների մասին։

Սաֆարովը բավական տրամաբանական է գնահատել Թեհրանի այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Իրանը հարվածներ կհասցնի Թուրքիային, եթե վերջինս համաձայնի հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել իր տարածքում։ «Թուրքիայի համաձայնության դեպքում Թեհրանը այն կդիտի որպես թշնամական քայլ՝ ուղղված Իրանի դեմ»–նշել է փորձագետը և հավելել, որ այդ դեպքում իրադարձությունների զարգացման ամբողջ պատասխանատուն կլինի Անկարան։

«Եթե հակահրթիռային համակարգերի մասնիկները տեղադրվեն Ադրբեջանի տարածքում, ապա Թեհրանի պատասխանը նրան շատ ավելի կոշտ կլինի, քան Թուրքիային, քանի որ Իսլամական Հանրապետության բնակչության զգալի մասը ադրբեջանցիներ են, և առաջին հերթին նրանք Իրանի կառավարությանը կհարկադրեն ամենաակտիվ քայլերը ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքի չեզոքցման ուղղությամբ»,–ընդգծել է Սաֆարովը։

Այս խորագրի վերջին նյութերը