Կարծիք

08.05.2025 12:33


Աննախադեպերի իշխանական խմբակը շարունակում է աննախադեպ վատ կառավարել մեր երկիրն ու մեր մայրաքաղաքը

Աննախադեպերի իշխանական խմբակը շարունակում է աննախադեպ վատ կառավարել մեր երկիրն ու մեր մայրաքաղաքը

Աննախադեպների իշխանական խմբակը շարունակում է աննախադեպ վատ կառավարել մեր երկիրն ու մեր մայրաքաղաքը։

Տիգրան Ավինյանը և նրա ենթակաները քաղաքապետարանի գործակարգավարական նիստերին հաճախ են կրկրկնում ասելով` մեր իշխանության օրոք Երևանում աննախադեպ ծավալների աշխատանքներ են արվել ու արվում։ Այնինչ աննախադեպ է սրանց տապալված, անփառունակ ու կործանարար կառավարումը, աննախադեպ է սրանց թալանը, աննախադեպ է սրանց կողմից ժողովրդին ստելը, խաբելը, մոլորեցնելը։

7 տարվա կառավարման ընդացքում.

• Կործանեցին Արցախը, նվիրեցին թշնամուն

• Կոտորեցին հայերին, քովիդով ու պատերազմով,

• Անկախությունից ի վեր ՀՀ տարածք հանդիսացող սարեր ու ձորեր, լճեր ու գետեր, ճանապարհներ ու գյուղեր նվիրեցին թուրքերին

• Երևանում անգամներով թանկացրեցին գուքահարկն ու աղբահանության վճարը, կարմիր գծերում կայանման վճարն ու տրանսպորտի ուղեվարձը

• Երևանը սրանց օրոք նույնիսկ թեթև անձրևներից վեր է ածվում Վենետիկի, փողոցները գետեր դառած, անցումները ջրավազան, թե բա` տեղումների էին աննախադեպ, կլիման է մեղավոր։

Ու բոլորը և ամեն ոք մեղավոր են,

Ու ամեն ինչ և ամեն բան մեղավոր են

Բացի իրենց անփառունակ,

Ապաշնորհ իշխանության։

Տպավորություն է, որ 2018թ. ֊ի իշխանափոխության հետ միասին փոխվել է նաև Երևանի կլիման ու ձյունառատ ձմեռները և հորդառատ անձրևները քուն ու հանգիստ խանգարել են ՔՊԿ ֊ի։

Աննախադեպ առատ ձյուն գա ձեր գլներին ու հորդառատ, վարար անձրև ձեր դեմքներին։

Այս խորագրի վերջին նյութերը