Կալանավորվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հարվածներ հասցրած անձանցից մեկը
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին օրերս հարվածներ հասցրած անձանցից մեկը՝ Արմեն Եղոյանը, կալանավորված է, իսկ մյուսի՝ Արամ Զաքարյանի նկատմամբ պատժի միջոց է ընտրվել գրավը: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Արմեն Մալխասյանը:
Դեպքի առթիվ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանության համար, հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի երեկոյան Չարենցի և Մխիթար Հերացի փողոցների գետնանցումի հատվածում երեք հոգի հայհոյել, քաշքշել և հարվածներ են հասցրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: