Կարծիք

06.05.2025 12:51


Խնդիրը քաղաքական գնահատականներից անդին է

Խնդիրը քաղաքական գնահատականներից անդին է

Խստորեն դատապարտում եմ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանի կնոջ ավտոմեքենայի հրկիզման դեպքը։ Նմանատիպ խուլիգանական գործողությունները ոչ միայն վտանգավոր են հանրային անվտանգությանը, այլ նաև ուղղակի սպառնալիք են ընդդիմադիր գործիչների և նրանց ընտանիքների նկատմամբ։

Կոչ եմ անում իրավասու մարմիններին՝ անհապաղ և լիարժեք կերպով իրականացնել դեպքի քննություն, հայտնաբերել և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավոր անձանց։ Խուլիգանությունը, հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող նման դրսևորումներով, որևէ կերպ չպետք է հանդուրժվի։

Ցավոք, տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ անպատժելիության մթնոլորտը խորանում է՝ ստեղծելով ռիսկեր ոչ միայն քաղաքական ակտիվների, այլև նրանց ընտանիքների համար։ Այս միջադեպը կարող է ունենալ լուրջ հետևանքներ, եթե այն չկանխվի սկզբնական փուլում։ Անվտանգության նման միջավայրում որևէ մեկը չի կարող իրեն պաշտպանված զգալ։

Խնդիրը քաղաքական գնահատականներից անդին է։ Սա իրավական և հանրային անվտանգության խնդիր է, որը պահանջում է վճռական և հասցեական արձագանք։

Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Սա այն սահմանն է, որի անցումն արդեն ոչ միայն քաղաքական, այլև մարդկային լրջագույն սպառնալիքների դաշտ է մտնում։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը