Լրահոս

14.12.2011 14:50


Անուշ Սեդրակյանը հույս է հատնել, որ 2012թ. գաղափարական պայքարի տարի է լինելու

Անուշ Սեդրակյանը հույս է հատնել, որ 2012թ. գաղափարական պայքարի տարի է լինելու

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյան այս տարին բնորոշել է որպես հակասական քայլերի տարի։

Նա նշել է, որ Հայաստանի արատաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունները հայ–թուրքական հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդիրն է, սակայն պետք է կարևորել նաև  այն հարցը, թե որն է լինելու Հայաստանի տեղը տարածաշրջանում։

Անցնող տարվա բացասական երևույթներից բանախոսն առանձնացրել է բանակում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերը։

Անդրադառնալով վերջին կադրային փոփոխություններին՝ Ա. Սեդրակյանը ասել է. «Փորձ է արվում անձնային կադրային փոփոխությունները ներկայացնել որպես համակարգային փոփոխություններ, այնինչ դրանք որևէ իրական փոփոխության չեն բերելու»։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը հույս է հայտնել, որ ընտրական տարին կլինի իսկապես գաղափարական պայքար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը