Կարծիք

05.05.2025 18:00


Երևանյան անձրևի քաղաքական կաթիլները

Երևանյան անձրևի քաղաքական կաթիլները

Այս պահին անձրևում է Երևանում։ Եվ «բեռնաթափված» մայրաքաղաքի փողոցներում ակնհայտ է քաղաքային 2,5 միավորանոց իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքը։ Ճանապարհները՝ ջրով լի, երթևեկությունը՝ կաթվածահար, քաղաքացիները՝ անպաշտպան։

Ժողովրդավար և իրավական երկրում նման ձախողված կառավարիչները վաղուց հեռացված կլինեին և չէին հասցնի ՏԻՄ-ը վերածել փողոցային, ասել է թե՝ քուչի մակարդակի արևմտյան բազարի, որտեղ շոշափելի է ստվերը, կոռուպցիան՝ ներքին մշակույթի կարգավիճակ ունի, իսկ ամենաթողությունը՝ օրինականացված կանոն։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը