Կարծիք

05.05.2025 16:23


Ես ճիշտ եմ հասկանում, որ Տիգրան Ավինյանը կուլ գնաց իր ենթակա Տիգրան Տեր-Մարգարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Արամ Սարգսյանին

Ես ճիշտ եմ հասկանում, որ Տիգրան Ավինյանը կուլ գնաց իր ենթակա Տիգրան Տեր-Մարգարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Արամ Սարգսյանին

Փաստորեն, այսօրվա Հայաստանում պաշտոնատար անձը կարող է ուղիղ եթերում բռնություն գործադրել, մարդ ծեծել և չպատժվել, ավելին` իր վերադասին մեկ ներողություն ասելով պրծնի։

Ես ճիշտ եմ հասկանու՞մ, որ Տիգրան Ավինյանը կուլ գնաց իր ենթակա Տիգրան Տեր֊Մարգարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը` Արամ Սարգսյանին։

Հ. Գ.

Պարոնայք իրավապահներ, մի հարց տամ ձեզ`

Եթե մենք, որպես Երևան քաղաքի բարձրագույն մարմին, քաղաքային պառլամենտի ներկայացուցիչներ, մեր գործառույթների իրականացման շրջանակներում վարչական շրջանի ղեկավարների, վարչության ու բաժնի պետերի թերություններն ու բացթողումները բացահայտելու, բարձրաձայնելու, հրապարակայնացնելու փոխարեն բռնություն կիրառենք, ծեծենք մեղավորին ու ներողություն խնդրենք երևանցիներից` բռնության ենթարկված և ծեծված անձի հանդեպ քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ։ Իմանանք էլի։

Թե բա` ասա извини.

Երևանի ավագանու «Մայր Հայասան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը