Հ. Խուրշուդյան. «Քաղաքական գործընթացները որևէ դրական հետևանք չունեցան շարքային քաղաքացու համար»
Գնահատելով 2011թ.–ը՝ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշել է, թե այն կորսված տարի էր բոլոր ուժերի համար՝ և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության համար։
«Ժառանգության» մամլո խոսնակը չի կարծում, որ ընտրական օրենսգիրքը լուրջ փոփոխությունների է ենթարկվել՝ նշելով, որ դա ավելի շատ ուղղված էր միջազգային հանրությանը ինչ–որ բան ցույց տալու համար։
«Հայ–թուրքական հարաբերությունները որևէ դրական արդյունքի չհանգեցրեցին։ Այնինչ արձանագրությունների ստորագրումը ունեցավ բացասական հետևանքներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում՝ կասեցնելով այն»,–հավելել է բանախոսը։
«Քաղաքական բոլոր գործընթացները որևէ դրական հետևանք չունեցան շարքային քաղաքացու վիճակի բարելավման հարցում՝ ինչպես սոցիալ–տնտեսական, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,–ընդգծել է նա։

7or.am