Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն, ամփոփելով անցնող տարին, նշել է, թե 2011թ. քաղաքական ուժերի կողմից դիտվեց որպես նախապատրաստական ժամանակաշրջան։
Ներքաղաքական կյանքում կարևորել է ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը՝ որպես նոր քաղաքական մշակույթ։ Նա ընդգծել է նաև նոր ընտրական օրենսգրքի ընդունման հանգամանքը։
Բանախոսը կարծում է, որ պետք է շարունակել փոխադարձ ընբռնման և հասարակության մեջ հանդուրժողականության բարձրացմանն ուղղված քայլերը։
Որպես մեկ այլ կարևոր իրադարձություն՝ ՀՀԿ ներկայացուցիչը առանձնացրել է ՀՀ անկախության 20–ամյակին նվիրված զորահանդեսը և տոնակատարաթյունները, որոնք ցույց տվեցին մեր միասնականությունը։
Անդրադառնալով արտաքին քաղաքկանության գնահատականներին՝ բանախոսը նշել է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի տարվող գիծը ճիշտ է։ Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը՝ ապա պահպանվել է ստատուս-քվոն, և շարունակվել են ջանքեր գործադրվել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Անցնող տարին՝ ըստ ՀՀԿ–ական պատգամավորի

7or.am