Կարծիք

02.05.2025 21:42


Թելից է կախված Ավինյանի՝ աթոռին մնալը

Թելից է կախված Ավինյանի՝ աթոռին մնալը

Քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած խայտառակ միջադեպից անցել է երկու օր, ու դեռ համարժեք գնահատական չի տրվել «քաղաքապետի» կողմից։

Ինչո՞ւ , որովհետև չունենալով լեգետիմություն ու միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն՝ սպասում են Wats.app-ի հաղորդագրությանը։

Միջադեպից անմիջապես հետո պետք էր անհապաղ ու առանց վարանելու կայացվեր միակ ճիշտ որոշումը, բայց քանի, որ թելից է կախված Ավինյանի աթոռին մնալն, ու կոալիցիոն «ուժը» հասկացրեց, որ չփորձեն հրաժարականի հարց դնել, ուստի կա քար լռություն:

Արամ Զավենի Սարգսյանի «բոյ» տալը, թերևս, օգուտ չի տա, քանի որ SMS ուղարկողը ստիպված կկայացնի որոշում, որովհետև վախենում է, որ կուժն ու կուլան միևնույն է իր գլխին en ջարդվելու: Թեև արդեն ջարդվել է, և ցածր ռեյտինգը ավելի է ցածրացել:

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի տա քաղաքն, իր բնորոշմամբ, «ռուսամետներին»։ Դա մառազմ է:

Մեկդ հուշեք իրեն, որ քաղաքի իշխանությունը որևե ուժին տալը միայն ու միայն երևանցիների որոշումով է լինելու ու վերջ։

Պետք են արտահերթ ընտրություններ: Քաղաքացին կորոշի ապագա Երևանի իշխանութունը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը