Կարծիք

02.05.2025 12:15


Տիգրան Ավինյանն ու Երևանի ՔՊ-ի ավագանիները գերի են իրենց կցորդ Հանրապետություն խմբակին

Տիգրան Ավինյանն ու Երևանի ՔՊ-ի ավագանիները գերի են իրենց կցորդ Հանրապետություն խմբակին

Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար` Ռոմիկ Մխիթարյան.

Փաստորեն Արամ Զավենի Սարգսյանը շանտաժի է ենթարկում, սպառնում է Տիգրան Ավինյանին ու ՔՊ֊ին` Երևանում կառավարման ճգնաժամ առաջացնելով։

Ստացվել է այնպես, որ Տիգրան Ավինյանը պետք է որոշի` կամ ենթարկվել իր ենթակայի` Մալաթիայի թաղապետի սպառնալիքին ու շանտաժին և աչք փակի իր մյուս ենթակայի լկտի ու խուլիգանական պահվածքի վրա` ցույց տալով իր թուլությունն ու անկարողությունը, կամ որոշում կկայացնի և կհեռացնի Նոր Նորք վարչական շրջանի այլանդակ և սանձարձակ ղեկավարին։

Փաստացի այսօր Տիգրան Ավինյանն ու Երևանի ՔՊ ֊ի ավագանիները գերի են իրենց կցորդ Հանրապետություն խմբակին։

Գնդակը Ավինյանի մոտ է և հարվածելու իրավունքն էլ նրանն է։

#Մայր_Հայաստան

#Երևանի_Սվագանի

Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը