Ի՞նչ նշանակություն ունի՝ կնո՞ջ են ծեծում, թե՞ տղամարդու
Սիլվա Համբարձումյան-Սյունիքի մարզպետ միջադեպին որ կողմից էլ, ինչ տեսանկյունից էլ մոտենաս՝ միևնույն է, մեր իրականության մեջ իշխող բարոյական, ինչու չէ, նաև համակարգային ճգնաժամի գույներն են թանձրանում։
Իրավապահ մարմիններից անաչառութուն կամ անկախություն սպասելը, մեղմ ասած, դոնկիխոտություն է։ Ով չգիտե, որ նրանք համակարգին ու տերերին են ծառայում։ Ով չգիտե, որ մեզանում խնդիրներն ու հարաբերությունները ոչ թե օրենքներով են կարգավորվում, այլ զոռբայությամբ, բռնությամբ, ուժով, տարբեր մասշտաբի «հեղինակություններով», թայֆայական «ռազբիրատներով» ու հաշվեհարդարներով։ Երբեմն ներվում է, երբեմն՝ հանդուրժվում՝ կախված քաղաքական կոնյուկտուրայից կամ տվյալ պահի շահից։
Խնդիրն այն էլ չէ, որ տուժողը ներում է մարզպետին, և գործը կարելի է կառչած համարել։ Խնդիրը մարզպետի վարքագիծն է, որ ավանդույթի ուժ ունի։ Խնդիրն այդ կենսագրությամբ ու ձեռագրով պաշտոնավարելն է ու յուրայինների այդ տեսակին իշխանության մեջ պահելը։ Իսկ եթե, ինչպես հաղորդագրության մեջ է նշվում, ծեծի մասին լուրերը բացարձակ սուտ են, հորինված ու զրպարտություն, ապա այդ դեպքում գործարարին կամ լրատվամիջոցներին պիտի պատասխանատվության կանչել, որը օրենքի սահմաններում է։ Ի վերջո, հասարակությունը մեկ շաբաթ «Սիլվայի ծեծով էր ապրում»։ Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի՝ կնո՞ջ են ծեծում, թե՞ տղամարդու։
Իսկ իրականում պաշտպանվելու կարիք ունի մեր հասարակությունը, ով հերթական անգամ հիասթափվում է իշխանությունից, հասկանում, որ օրենքները խեղճերի համար են, բացառությունները՝ տերերի, որ ինքն ընդամենը մասսայական տեսարան է, ֆոն իշխանություն ու թալան իրականացնողների համար, հասկանում, որ երկրում բարոյականության, արժանապատվության ու խղճի ոչ մի կղզի չի մնացել, որ պետականության ինստիտուտներն արժեք չունեն, ու երկիրը խաղի բոլորովին այլ կանոններով է կառավարվում։

Լիլիթ Գալստյան