Լրահոս

02.05.2025 10:59


Երևանում հարբած վարորդը Ford Explorer-ով բախվել է կայանված Opel Zafira-ին, որն էլ առաջ ընթանալով կոտրել է խանութի դուռը

Երևանում հարբած վարորդը Ford Explorer-ով բախվել է կայանված Opel Zafira-ին, որն էլ առաջ ընթանալով կոտրել է խանութի դուռը

Մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանյան խճուղում, թիվ 27 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Աշոտ Խալաթյանը իր վարած «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանով վերջինը առաջ է ընթացել և բախվել մթերային խանութի ապակյա դռանն ու ըմպելիքների համար նախատեսված սառնարանին՝ կոտրելով դրանք, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վթարի հետևանքով վնասվել է նաև կայանված վիճակում գտնվող «Kia» մակնիշի ավտոմեքենա։

Կայիք փոխանցմամբ՝ «Ford Explorer»-ի վարորդ Ա․ Խալաթյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են «Opel Zafira»-ի, «Kia»-ի վարորդների և խանութի սեփականատիրոջ ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը