Լրահոս

02.05.2025 09:56


ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվել

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվել

Քիչ առաջ Երևանի Լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենայի մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է News.am-ը։

«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք այս պահին աշխատանքներ են իրականացնում, ըստ երևույթին արձանագրություն են կազմում:

Նշենք, որ ամենաքիչը տուժել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան, քանի որ նա եղել է ամենավերջինը և աննշան է վնասվել:

Ավելի ուշ Գագիկ Մելքոնյանը մեկ այլ ավտոմեքենայով հեռացավ դեպքի վայրից:

Այս խորագրի վերջին նյութերը