Լրահոս

01.05.2025 18:15


Աբովյանում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը

Աբովյանում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» մակնիշի և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Այս խորագրի վերջին նյութերը