Թուրքիան հորդորում է Ֆրանսիային չընդունել հայկական բանաձևը
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը նամակով դիմել է Ֆրանսիայի Սենատի նախագահին, որում անհանգստություն է հայտնում Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում ներառված Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագծի կապակցությամբ: «CnnTurk»–ը, հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ նշված նամակում Թուրքիայի խորհրդարանի նախագահն ասել է, թե օրինագծի ընդունումը էապես կվնասի թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Ջեմիլ Չիչեքը Ֆրանսիայի Սենատի նախագահին հորդորել է չմիջամտել այն հարցերում, որոնք պետք է լինեն պատմաբանների գործը։
Հիշեցնենք, որ ըստ օրենքի այս նախագծի` Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն է, և ժխտողների համար սահմանվում է 45.000 եվրո տուգանք և մեկ տարի ազատազրկում:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դրվելու է քննարկման ու քվեարկման Ֆրանսիայի Սենատի դեկտեմբերի 22-ի լիագումար նիստին: