ԼՂՀ Նախագահը քննարկել է Արցախում շախմատի զարգացման հեռանկարները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ
Մայիսի 5-ին, ԼՂՀ Նախագահ ԲակոՍահակյանն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր ՍմբատԼպուտյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում շախմատի զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները:
Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղն ունի լավ հնարավորություններ այս ոլորտում բարձր արդյունքների հասնելու համար' որակյալ մարզիչների պատրաստման եւ պատանի շախմատիստների քրտնաջան աշխատանքի դեպքում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև այս օրերին Շուշիում մեկնարկած ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի ավարտական փուլին:
ԼՂՀ Նախագահը ողջունել է Շուշիում նման մրցաշարի կազմակերպման նախաձեռնությունը, նշելով, որ այն մեծ խթան կհանդիսանա Արցախի դպրոցականների շրջանում շախմատային սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը:
ԼՂՀ Նախագահը քննարկել է Արցախում շախմատի զարգացման հեռանկարները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ
Մայիսի 5-ին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: