Տուժածներին տեղափոխո՞ւմ են Սերժ Սարգսյանի խնամու հիվանդանոց
«7օր»–ը քաղաքացիներից ահազանգներ է ստանում, որ ավտովթարից կամ այլ դժբախտ պատահարներից տուժածներին շտապ օգնության աշխատակիցները հիմնականում տեղափոխվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այդպես է լինում անգամ այն դեպքում, երբ պատահարը տեղի է ունեցել Նոր Նորք վարչական շրջանում գտվող այդ ԲԿ–ից շատ հեռու տեղանքում, կամ էլ երբ տուժածները ցանկություն են հայտնում, որ իրենց ա՛յլ հիվանդանոց տեղափոխեն։
Շտապօգնության 1-03 կենտրոնական դիսպետչերական ծառայության ավագ բժիշկ Արտյոմ Պետրոսյանը, սակայն, «7օր»–ի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը։
–Այդպիսի բան հնարավոր չէ։ Կյանքի ցուցումից ելնելով՝ եթե հիվանդին պետք է շտապ բժշկական օգնություն, հիվանդը տեղափոխվում է մոտակա կլինիկական հիվանդանոց, իհարկե՝ ցանկալի է բազմապրոֆիլ,–ասել է ավագ բժիշկը։
Նկատենք, որ մեր ոստիկանությունից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված հաղորդագրություններում բավականին հաճախ նշվում է, որ տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Ի դեպ, այս բժշկական կենտրոնի տնօրենը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Միանսյանի հայրն է՝ Արա Մինասյանը։
Տուժածներին տեղափոխո՞ւմ են Սերժ Սարգսյանի խնամու հիվանդանոց
«7օր»–ը քաղաքացիներից ահազանգներ է ստանում, որ ավտովթարից կամ այլ դժբախտ պատահարներից տուժածներին շտապ օգնության աշխատակիցները հիմնականում տեղափոխվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այդպես է լինում անգամ այն դեպքում, երբ պատահարը տեղի է ունեցել Նոր Նորք վարչական շրջանում գտվող այդ ԲԿ–ից շատ հեռու տեղանքում, կամ էլ երբ տուժածները ցանկություն են հայտնում, որ իրենց ա՛յլ հիվանդանոց տեղափոխեն։
Շտապ օգնության 1-03 կենտրոնական դիսպետչերական ծառայության ավագ բժիշկ Արտյոմ Պետրոսյանը, սակայն, «7օր»–ի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը։

7or.am