Բելգիայի Լիեժ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվել է 6 մարդ, կան 100–ից ավելի տուժածներ
«Ֆրանս պրես» գործակալությունը տեղեկացնում է, որ վերջին տվյալների համաձայն՝ Բելգիայի Լյեժ քաղաքում դեկտեմբերի 13–ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, հասել է 6–ի՝ ներառյալ ահաբեկիչը։ Տուժել է 123 մարդ, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
«Le Soir» պարբերականի տեղեկություններով՝ տեղում մահացել են 15–ամյա և 17–ամյա երկու պատանի, իսկ հիվանդանոցում՝ 75–ամյա մի կին։ Ավելի ուշ տեղեկություններ են տարածվել, թե հիվանդանոցում մահացել են նաև մեկ տարեկան երեխա և 20–ամյա տղա։
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 13–ին 33–ամյա Նորդին Ամրանին ցերեկով կրակ է բացել Լիեժ քաղաքի կենտորոնում՝ «Սեն–Լամբեր» հրապարակի ավտոբուսի կանգառի մոտ։ Նա զինված է եղել ձեռքի նռնակներով և «Կալաշնիկով» ավտոմատով, որից և անկանոն կրակել է մարդկանց վրա։ Նախնական տվյալներով՝ Ամրանիի ձեռքի նռնակը պայթել է, և նա նույնպես մահացել է։