Լրահոս

14.12.2011 10:54


Ազնավուրը հերքել է

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին՝ պնդել է, որ ինքը ռուսաստանյան «lifewhowbiz.ru» կայքին չի ասել, թե Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն և դրա պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է:

«Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ դա թարգմանության սխալ է»,–հայտարարել է Ազնավուրը:

Հիշեցնենք, որ երեկ «lifewhowbiz.ru»–ն տեղեկություն էր տարածել, որ Կրեմլում մենահամերգից առաջ Ազնավուրն ասել է.

«Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ես դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` Հայաստանի կառավարությունը զրկում է իր երկրին երիտասարդներից. նրանք հեռանում են: Եվ այս առումով հարցը դարձել է ոչ միայն քաղաքական, այլ համամարդկային: Դա պետք է շտապ լուծել»: Ավելի վաղ Ազնավուրը հայտարարել էր նաև, որ Հայաստանում մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում.

«Մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ եմ լսել: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային: Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք: Դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»,-ասել էր նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը