Զ. Փոստանջյան. «Կառավարությունը նման մարզպետի պետք է չպահի»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանի հայցի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճելու փաստը, ասել է, թե դատական մանրամասներին ծանոթ չէ։
«Սակայն եթե մասնավոր մեղադրանքի գործով է հարուցվել այն, ապա իրավական տեսանկյունից նրանք իրավունք ունեն իրար հետ հաշտվել և կարճել վարույթը,–նշել է նա։
Փոստանջյանի կարծիքով՝ եթե Սյունիքի մարզպետի դեմ քրեական գործ էր հարուցվել, և ապացուցված էր, որ նա իրոք հարվածել է, ապա կառավարությունը պետք է իր արձագանքը հայտնի և իր համակարգում նման մարզպետի չպահի։
–Իհարկե՝ դատապարտելի արարք է դա,–հավելել է Զ. Փոստանջյանը։

7or.am