Լրահոս

13.12.2011 17:25


Փարիզում «UNESCO»–ի շտաբի առջև բարձրացվել է Պաղեստինի դրոշը

Փարիզում «UNESCO»–ի շտաբի առջև բարձրացվել է Պաղեստինի դրոշը

Փարիզում «UNESCO»–ի շտաբ–բնակարանի առջև տեղի է ունեցել կազմակերպության նոր անդամի՝ Պաղեստինի Ինքնավարության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը։ Իր ենթակաների խոսքերով՝ ինքն այդ քայլով ցանկանում էր ցույց տալ՝ ինչքան կարևոր է Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ–ի հովանու տակ գտնվող կազմակերպությանը։

Պաղեստինի՝ «UNESCO»–ի անդամ դառնալու որոշումն ընդունվել է հոկտեմբերի վերջին՝ կազմակերպության նիստի ժամանակ։ Այդ որոշմանը կողմ են քվեարկել 107 երկիր, դեմ՝ 14։ Որոշմանը հատկապես բացասական են արտահայտվել ԱՄՆ–ը և Իսրայելը։

Այս խորագրի վերջին նյութերը