Լրահոս

13.12.2011 15:47


Տիմոշենկոյի համակիրները գրոհում են վերաքննիչ դատարանի շենքը

Տիմոշենկոյի համակիրները գրոհում են վերաքննիչ դատարանի շենքը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի համակիրները փորձել են գրոհով վերցնել Կիևի վերաքննիչ դատարանի շենքը, որտեղ պետք է վերանայվի Տիմոշենկոյի գործի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Ակտիվիստներին հաջողվել է բացել դարպասներից մեկը, սակայն նրանց ու ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել։ Ոստիկանությանը հաջողվել է հետ մղել բողոքականների ալիքն ու կրկին փակել դարպասը։ Բախումների մեջ են մտել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։

Դատարանի շենք մուտք գործել չի հաջողվում նաև շատ լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբից Տիմոշենկոն կալանքի տակ է. նա մեղադրվում է 2009–ին  Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ուկրաինայի դատարանը դատապարտեց Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման, բայց Ուկրաինայի նախկին վարչապետն ու իրավաբանը պահանջեցին գործը վերաքննել ու վերանայել կայացրած վճիռը։

Այս խորագրի վերջին նյութերը