Լիսկայի տված ապտակը Սարգսյանի համար ընդունելի է և հանդուրժելի
Եվ այսպես, Հատուկ քննչական ծառայությունը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) հետ կապված քրեական գործի վարույթը կարճեց։ Գործը քննողները նման քայլի գնալը բացատրել են այն բանով, որ եղել է ոչ թե ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներով ծեծ, այլ «ընդամենը» ապտակ, որի համար մարզպետը զղջացել է։ «Մի մուշտի տվեցի»,– հավանաբար ասել է Լիսկան։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը և համատեղությամբ նաև Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկերը «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցում հարձակվել էր կին գործարար Սիլվա Համբարձումյանի վրա։
Տեղին է հիշեցնելը նաև, որ այդ միջադեպից հետո Լիսկան հերքել էր, որ ձեռք է բարձրացրել Ս. Համբարձումյանի վրա, իսկ հիմա պարզվում է, որ նա զղջացել է, այսինքն՝ մարզպետը պարզապես ստում էր, երբ իր մամուլի ծառայության միջոցով տարածում էր, թե ոչ մի միջադեպ չի եղել։
Կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ ՀՔԾ–ն նման որոշում է կայացրել նախագահական նստավայրի ցուցմամբ։ Այսինքն, Սերժ Սարգսյանի համար Լիսկայի հասցրած ապտակը համարվել է ընդունելի և հանդուրժելի։ Սա արդեն երկակի ստանդարտների կիրառում է։
Փաստորեն, կին գործարարին ապտակելը որևէ իրավական ու քաղաքական հետևանք չի ունենում և օրինազանցը չի պատժվում Ս. Սարգսյանի կողմից, իսկ իր կնոջ պատիվը ինչ որ ձևով պաշտպանած պաշտոնյան հեռացվում է աշխատանքից։ Ահա սա՛ է իշխող ռեժիմի բարոյական նկարագիրն ու խաղի կանոնը։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին հեռացրեցին ոչ թե նախագահականի աշխատակցին ապտակելու, այլ այն պատճառով, որ նա ինքնուրույնաբար էր տնօրինում մայրաքաղաքի բազմամիլիոնանոց բյուջեն։ Կնդոյի այտերը պարզապես հայտնվեցին անհրաժեշտ տեղում և անհրաժեշտ պահին։ Բեգլարյանի ապտակն, ըստ այդմ, Սարգսյանի ու իր երիտշրջապատի համար առիթ էր նրանից ազատվելու համար։ «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ կառուցողների համար, բնականաբար, ինքնուրույն ֆիգուրներն անընդունելի և անհանդուրժելի են, իսկ լիսկաները՝ ընդհակառակը։ Նախագահականին Երևանի կառավարման ղեկին պետք է խամաճիկ և այդ խամաճիկը գտնվեց ի դեմս Կարեն Կարապետյանի։ Հենց Կարապետյանը որոշեց ինքնուրույն «դրայվ» անել, մեջտեղ բերվեց Տարոն Մարգարյանը։ Եվ ընդհանրապես, Սարգսյանի ուզածը ընտրովի մարմիններում տարոնմարգարյանների ու նիկոյանների պես կամակատարներ ունենալն է, մնացածը դատարկ խոսակցություններ են։
Նկատենք, որ Լիսկան ակամայից «պայթեցրեց» այն քարոզչական փուչիկը, որը փչվում էր Բաղրամյան 26–ում՝ կապված Սերժի եվրոբարեփոխիչ լինելու հետ։ Մնում է միայն, որ մեր հասարակությունն էլ իր կողմից «պայթեցնի» այս վարչախումբն ու հեռացնի նրանց պետական կառավարման ղեկից։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ծեծը տարբերվում է ապտակից, և, հետևաբար, գործը կարճվում է։ Հաշվի առնելով այս նախադեպը՝ մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են պետական պաշտոնյաների գործունեությունից և ուզում են իրենց վերաբերմունքն արտահայտել նրանց նկատմամբ, այսուհետև կարող են հարմար առիթ գտնել ու թեթևակի ապտակել Սյունիքի մարզպետի թիմակիցներին։ Վախենալու կարիք ամենևին չկա։ Լիսկայի հետ տեղի ունեցածն ու ՀՔԾ որոշումն արդեն պետք է ի գիտություն ընդունել։ Ասել է թե՝ կարելի է, օրինակ, «Հայկական աշխարհ» կառուցելու համար լիսկայաբար վարվել այդ գաղափարի հեղինակների հետ և հետո քննության փուլում զղջալ ու ազատվել պատասխանատվությունից։ Ըստ ՀՔԾ–ի՝ ձեր դեմ որևէ գործ պետք է չհարուցվի։ Այնպես որ, իշխանությունն արդեն խաղի կանոնը հրապարակել է։ Մնում է միայն գործի անցնել։
Հ.Գ.–2։ Հիմա ճիշտ ժամանակն է մեջբերել 2008–ի խայտառակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի ուղերձից, որը նա ներկայացրել էր Ազգային ժողովում։
«Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ. ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր սովորույթներից, որովհետեւ հետևանքներն իսկապես տեսանելի են լինելու»,– հայտարարել էր Սերժ Սարգսյանը։ Ինչպես ասում են՝ «no comment»: