Էդուարդ Շարմազնով. «Ի՞նչ աստիճանի ցինիզմ պետք է ունենա խոսելու օկուպացիայի մասին»
Մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Չեմիլ Չիչեքի հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնովն ասաց, թե պատահական չէ, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը Ալիեւ-ավագի անձի պաշտամունքի միջոցառմանը, դասն անգիր արած, սակայն առարկայից ոչինչ չհասկացող աշակերտի պես կրկնել է ազերպրոպի լեգենդները 1 մլն փախստականների եւ օկուպացված տարածքների մասին:
Միայն այդպես կարելի է բնութագրել Չեմիլ Չիչեքի խոսքերը օկուպացիայի կամ մեկ մլն փախստականների: Ի՞նչ աստիճանի ցինիզմ պետք է ունենա խոսելու օկուպացիայի մասին, մի երկրի ներկայացուցիչ, որը մի քանի տասնամյակ շարունակ զավթել է այլ՝ ԵՄ անդամ, երկրի տարածք: Մարդկության դեմ ոճրի ժխտողականությունը պետական քաղաքականություն դարձրած երկրի խորհրդարանի ղեկավարը ինչպի՞սի լուրջ խնդիրներ պետք է ունենա բարոյականության հետ, որպեսզի խոսի Խոջալուի դեպքերից, դեռ ավելին մեղադրի հայկական կողմից այդ զոհերի համար:
«Հայաստանի վերաբերյալ կեղծ հայտարարություններ անելու համար որպես հարթակ Ադրբեջանում բռնապետական հասարակարգի հիմնադիր, անձի պաշտամունքի ավանդույթների հիմնադիր Հեյդար Ալիեւի հիշատակի միջոցառումն օգտագործելը վկայում է թուրքական իշխանությունների անսկզբունքայնության եւ փաստերը խեղաթյուրելու մոլուցքի մասին»,-եզրփակեց Շարմազանովը: