Լրահոս

05.05.2009 15:13


Վրաստանում զինվորականները խռովություն են բարձրացրել

Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Մուխրովանիում տեղակայված տանկային գումարտակի զինծառայողները հայտարարել են իշխանություններին անհնազանդության մասին և խռովություն են բարձրացրել։ Մուխրովանին Թբիլիսիից ընդամենը 30 կմ-ի վրա է գտնվում։ Այս պահին այնտեղ են գտնվում Վրաստանի ՊՆ և ՆԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Ըստ Ռեգնումի՝ Դ. Սիխարուլիձեն ասել է, որ խռովությունը դեռ շարունակվում է, ինքը փորձել է մտնել զորամաս և բանակցություններ վարել, սակայն դա չի հաջողվել։ Խռովարարները որչ մի կոնկրետ պահանջ չեն դրել։

«Խռովության մասնակից բոլոր հրամանատարները ազատված են զբաղեցրած պաշտոններից»,- հայտարարել է Դ. Սխարուլիձեն։

Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության և վերլուծությունների դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին հայտարարել է, որ տանկային զորամասի խռովությունը նախապարաստվող պետական հեղաշրջման մի մասն է։

Այս խորագրի վերջին նյութերը