«Эхо Москвы» ռադիոկայանի եթերում ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները մինչև դեկտեմբերի 24-ը պետք է չեղյալ հայտարարեն Պետդումայի ընտրությունների արդյունքները։ «Հակառակ դեպքում ընդդիմությունն ու քաղաքացիները կպատասխանեն իշխանությունների խորամանկությանը։ Իշխանությունները ոչինչ չեն անում։ Ինձ մոտ այս ամենից սրտխառնոց է առաջանում։ Եթե նրանք 12 օրվա ընթացքում չկատարեն հանրահավաքի մասնակիցների պահանջը, ապա մենք գործի կանցնենք» ,–ասել է Գորբաչովը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում անցկացված բազմահազարանոց ցույցի մասնակիցներն իշխանություններին երկու շաբաթ ժամանակ էին տվել իրենց ներկայացրած հինգ պահանջներն իրագործելու համար:
Գորբաչովը սպառնացել է ՌԴ իշխանություններին