Ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են Արցախի Սարգսաշեն գյուղը
Ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Տեղեկությունը հրապարակվել է «Ombudsman of Culture of the Armenian Highlands» ֆեյսբուքյան էջում։
«Արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է` գյուղը, որը բռնազավթվել էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից 2020 թ․ սանձազերծած պատերազմի ընթացքում, 2021 և 2024 թվականների տվյալներով կրում էր լայնածավալ ավերածություններ, իսկ 2025 թ․ արբանյակային պատկերները վկայում են ամբողջական և համակարգված ավերման մասին։ Սարգսաշենն իր տներով, փողոցներով, պատմական շերտերով գրեթե հիմնովին ոչնչացվել է»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ սա Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարության մի օրինակ է։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։
Այդ վայրերի թվում են՝ Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքն իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլ ջնջվում են նաև որպես մշակութային հիշողության կրողներ։
Ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են Արցախի Սարգսաշեն գյուղը
Ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Տեղեկությունը հրապարակվել է «Ombudsman of Culture of the Armenian Highlands» ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ սա Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարության մի օրինակ է։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։
Այդ վայրերի թվում են՝ Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքն իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլ ջնջվում են նաև որպես մշակութային հիշողության կրողներ։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru