Քաղաքական

14.04.2025 13:09


Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Խնածախի մշակույթի տունը

Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Խնածախի մշակույթի տունը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:

Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Այս խորագրի վերջին նյութերը