Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ փակելու համար Փաշինյանի առջև 4 խնդիր կա դրված․ Օսկանյան (տեսանյութ)
Փաշինյանն իրքաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսանակության արդյունքում ստեղծել է այս վիճակը: Տասնյակ հազար հայ երիտասարդներ են զոհվել, կորցրել ենք Ղարաբաղը, դատարկվել է ղարաբաղը։ Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և հիմա արդեն մի նոր փուլ է մտել, ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել և նաև հանել մեր հիշողությունից։ Այս մասին տեսաուղերձում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանի խոսքով՝ Ադրբեջանի պահանջով Փաշինյանի առաջ չորս խնդիր է դրվել, առաջինը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որի արդյունքում որևէ հղում, Ղարաբաղի նկատմամբ իսպառ հանվում են։
«Երկրորդ, միջազգային դատական ատյաններից կանչել բոլոր հայցերը, բայց հիմնական թիրախը այնտեղ նոյեմբեր 17 2023 թվականի արդարադատության միջազգային դատարանի որոշումն է: Երրորդ խնդիրը, որ Փաշինյանի առաջ դրվել է և պատրաստ է դա անել, դա Մինսկի խմբի չեղարկումն է, դրանով, ուրեմն, ամբողջությամբ փաստորեն հանվում է բանակցային գործընթացը: Եվ այս բոլորը մեր աչքի առաջ օրը ցերեկով արվում է և սա չի թաքցվում»-նշել է Օսկանյանը: