Լևոն Մելիք–Շահնազարյան. «Եթե Հայաստանի բոլոր երեք նախագահները ճիշտ դիրքորոշում որդեգրեին Վրաստանի հանդեպ, ապա Վրաստանի բոլոր նախագահները պետք է անձրևանոցով դուրս գային տանից...»
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը «Փաստարկ» ակումբում ասել է, որ «Վրաստանը քանդելը Հայաստանի համար ամենահեշտ գործն է։ Վրաստանին հարգելը նույնպես ամենահեշտ գործն է, բայց երբ Հայաստանը Վրաստանի թելադրանքներն է կատարում, երբ երկու շաբաթը մեկ վիրավորանք ենք լսում Վրաստանի նախագահի շուրթերից, երբ անվտանգության հայեցակարգի մեջ անտեսվում է Հայաստանը», ապա ինքը՝ որպես հայ, դա վիրավորական է համարում։
-Եվ արժանի պատասխան, դժբախտաբար, Վրաստանը Հայաստանից չի ստացել։ Եթե Հայաստանը բոլոր երեք նախագահների ժամանակ ճիշտ դիրքորոշում որդեգրեր Վրաստանի հանդեպ, ապա Վրաստանի բոլոր նախագահները պետք է անձրևանոցով դուրս գային տանից այն ժամանակ, երբ Երևանում էր անձրև տեղում։ Մենք Վրաստանի վրա ազդելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունենք, քան նույնիսկ ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը,- ասել է քաղաքագետը։