Քաղաքական

12.04.2025 13:04


Անթալիայում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը

Անթալիայում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Արարատ Միրզոյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը