Լրահոս

13.12.2011 11:08


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվերակության է դրվելու հայկական եկեղեցիների վերադարձման բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվերակության է դրվելու հայկական եկեղեցիների վերադարձման բանաձևը

Դեկտեմբերի 13–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու թիվ 306 բանաձևը։ Այն Թուրքիային հարկադրելու է հարգել կրոնն ազատ կերպով դավանելու քրիստոնյաների իրավունքը, ինչպես նաև ազգային փորամասնություններին՝ հայերին, ասորիներին, հույներին և այլ քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։

Տեղեկացնենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 43 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ  ընդունեց կոնգրեսականներ Հովարդ Բերմանի և Դեյվիդ Չիչիլինեի առաջարկած լրացումը, որով Թուրքիային կոչ է արվում բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները վերադարձնել իրենց օրինական տերերին և դադարեցնել քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումները։

Այս խորագրի վերջին նյութերը