Լրահոս

12.04.2025 09:37


Հրդեհ` Սարի թաղի տներից մեկում

Հրդեհ` Սարի թաղի տներից մեկում

Այսօր՝ ապրիլի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ փողոցի 13/1 տանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ թիվ 3-րդ, ապա 2-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 5 մարտական հաշվարկ:

Ժամանել է նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության թիվ 1 կանչ:

Հրդեհի պատճառը պարզվում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը