Քաղաքական

11.04.2025 15:49


Անթալիայում հանդիպել են Ռուբինյանն ու Քըլըչը

Անթալիայում հանդիպել են Ռուբինյանն ու Քըլըչը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

«Կառուցողական քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,-գրել է Ռուբինյանը X սոցիալական հարթակում։

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այս մասին էլ հայտարարել է Սերդար Քըլըչը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:

Անդրադառնալով հայկական կողմի հետ հաջորդ բանակցություններիժամկետին՝ Քըլըչը հայտարարել է, որ թուրքական կողմը ցանկանում է զարգացնել գործընթացը և կապի մեջ է Հայաստանի հետ: Սակայն, այս պահին բանակցությունների կոնկրետ ժամկետներ նախատեսված չեն։

Այս խորագրի վերջին նյութերը