Ամերիկացին կառավարությանն է ժառանգել 1 մլն դոլար և իր առաձնատունը
Մայամիի 87–ամյա բնակիչ Ջեյմս Դևիդսոնն ԱՄՆ կառավարությանը 1 մլն դոլար և աձանձնատուն է ժառանգություն թողել։ «lenta.ru»–ի փոխանցմամբ՝ նա դա արել է բյուջեի պակասուրդը կրճատելու նպատակով։ Դևիդսոնը մահացել է 2010թ. դեկտեմբերին։ Մեկ տարի անց ԱՄՆ ղեկավարությունը 1929թ. իսպանական ոճով կառուցված նրան պատկանող առանձնատունը աճուրդի է հանել։ Պատմական արժեքների մեջ ներառված այս տան նախնական գինը 100 հազ. դոլար է սահմանված եղել, բայց աճուրդով այն վաճառվել է 1,175 մլն դոլարով։ Եվ սա այն դեպքում, երբ անշարժ գույքի գործակալներն առանձնատունը գնահատել էին 700 հազար դոլար։
2012թ. էլ ԱՄՆ իշխանությունը ծրագրում է աճուրդի հանել Դևիդսոնին պատկանող հնաոճ կահույքն ու ինտերիերի այլ պարագաները։
Դևիդսոնը երեխաներ չուներ, սակայն ուներ մի քանի զարմիկ, որոնց նրա այս արարքը շփոթեցրել է։