ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան կոչ են արել կոշտացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան ողջունել են Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման նախաձեռնությունը։
«Մենք կիսում ենք Միացյալ Նահանգների աճող մտահոգությունը Սիրիայում շարունակվող ճգնաժամի առնչությամբ։ Մենք ողջունում ենք ԱՊԼ–ի նախաձեռնությունը և միջազգային հանրությանը կոչ ենք անում միավորվել ու դատապարտել Սիրիայում շարունակվող բռնությունները»,–Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը։
Սիրիայում արդեն ինը ամիս շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, որտեղից և տարածվել ամբողջ երկրով մեկ։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը մոտենում է 5000–ի։