Սերժ Սարգսյանը չէր սպասում եւ չի հասկանում ՌԴ ղեկավարներին
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգություն են պատճառել ոչ այնքան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որքան ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին:
Եթե Քլինթոնին հետաքրքրում են ընտրությունների ընթացքում տեղ գտած կոպիտ խախտումները և այդ համատեքստում ԱՄՆ շահերն առաջ բրդելու ցանկությունը, ապա Սերժ Սարգսյանին լուրջ մտորելու տեղիք է տվել ՌԴ ղեկավարության պահվածքը հետընտրական առաջին օրերին: Մասնավորապես, հետեւելով սերժապատկան, իսկ ավելի ճիշտ՝ միշիկապատկան լրատվամիջոցների արձագանքներին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին, դժվար չէ կռահել, որ նախագահականի թիմը շոկային վիճակում է: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու այդպես էլ ճնշում չգործադրվեց ցուցարարների նկատմամբ, իսկ Մեդվեդեւն էլ Պուտինի հետ միասին բավական ջերմ արտահայտվեցին ցուցարարների վերաբերյալ, իհարկե, շեշտելով, որ չեն կիսում նրանց տեսակետները: Կիսելը, չեն կիսում, բայց իրենց գործերով ցույց են տալիս, որ համաձայն են, որ ընտրությունները չի անցել այնպես, ինչպես պետք է անցներ, եւ որ երկրում էլ լուրջ խնդիրներ կան: Այստեղ տեղին է հիշել, որ Պուտինի վարկանիշը անհրաժեշտ մակարդակի վրա է։
Սերժ Սարգսյանը եւ նրա երիտասարդ թիմը նախապատրաստվելով խորհրդարանական ընտրություններին եւ անգամ Ազգային Ժողովի նախագահին տեղափոխելով գոյություն չունեցող շտաբ՝ ամենայն հավանականությամբ մտածում էին, որ կարելի է հաղթել խորհրդարանական ընտրություններում՝ չունենալով ժողովրդի աջակցությունը: Հիմա նրանք, հետեւելով ռուսաստանյան իրադարձություններին, հասկանում են, որ եթե փորձեն անել այն ինչ ծրագրել են, ապա վիճակն անվերահսկելի կդառնա, իսկ Մոսկվայի «դաբրոյի» սցենարն էլ խաղացնել չի լինի։
Նրանք, ովքեր պատրաստվում էին հերթական ընտրակեղծիքներին, հավանաբար հասկանում են, որ եթե նման ցույցեր եւ բողոքի գործողություններ են տեղի ունենում Ռուսաստանում, որի ղեկավարության վարկանիշը բավական բարձր է, ապա ինչ կլինի Հայաստանում, եթե հանկարծ իրականություն դառնա «ընտրակեղծիք» գործողությունը: Բոլորից լավ Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը գիտեն, թե զրոյից որքան է բարձր նրանց վարկանիշը:
Բնականաբար, նման իրավիճակում Սերժ Սարգսյանի թիմի գործողությունները դառնում են խիստ կանխատեսելի եւ պարզունակ: Նրանք ամեն կերպ փորձում են թուլացնել, իրար դեմ հանել իրենց ներկա եւ պոտենցիալ մրցակիցներին, մամուլում հանդես են գալիս հուզիչ եւ սադրիչ հոդվածներով, փորձելով նյարդայնացնել իրենց հակառակորդներին: Բայց նկատենք, որ առայժմ եւ հետագայում եւս նրանք դատապարտված են անհաջողության: Նրանք արդեն իսկ պարտված են: Հայաստանում սկսվում են նոր ժամանակներ, պարզապես դեռ որոշ ժամանակով իներցիոն դիմադրություն կլինի, որից հետո փոփոխություններն անխուսափելի կլինեն:
Մենք այլեւս չենք կարող հանդուրժել այս իրավիճակը եւ նաեւ այն, որ Թուրքիայի որեւէ նախարար «դու»-ով խոսի Հայաստանի նախագահի հետ: Օրերս Սերժ Սարգսյանը Մարսելում հույս էր հայտնել, որ մի օր Թուրքիայի ղեկավարները կհարգեն ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչին ի պատասխան Թուրքիայի` ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը ասել է, թե ավելի լավ կլինի Հայաստանի նախագահը մտածի այն մասին, որ ծանր պայմաններից ելնելով Հայաստանը լքում են հազարավոր մարդիկ:
Իսկապես շատ տխուր է, որ հասել ենք մի վիճակի, որ հարեւան երկրի ղեկավարները մեր երեսով են տալիս Հայաստանում ստեղծված իրավիճակը: Կարծում եմ, որ արդեն ճիշտ ժամանակն է, որ սթափվենք եւ զբաղվենք մեր երկիրը կարգի բերելով, իսկ գործող վարչախումբն էլ լավ կանի, եթե խաղաղ, հանգիստ եւ առանց ավելորդ ցնցումների հեռանա իշխանությունից: Այդպես ավելի լավ կլինի բոլորի համար:
Ցավալի է, բայց դեռ վարչախումբը փորձում է կառչած մնալ աթոռներից եւ դեռ իր մրցակիցներին էլ «խորհուրդներ» է տալիս, թե ինչ պետք է անեն, որ «չվաճառվեն» կամ Սերժ Սարգսյանի «գրպանում» չհայտնվեն: Վարչախումբն ամեն կերպ փորձում է հունից հանել Գագիկ Ծառուկյանին, բայց իրավիճակը եւ իրերի դասավորությունն այնպիսին է, որ հունից կարող է դուրս գալ միայն գործող վարչախումբը եւ արդեն իսկ դուրս է եկել: Եւ վերջին հաշվով Գագիկ Ծառուկյանը երբեք Սերժ Սարգսյանի «գրպանում» չի եղել եւ չի էլ կարող լինել. հանգամանքներն ու իրավիճակն է Ծառուկյանին դարձրել Սարգսյանի կոալիցիոն գործընկեր։
Հետեւելով վարչախմբի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների վերլուծություններին մեկ անգամ եւս համոզվում ես, որ Սերժ Սարգսյանի երիտթիմը հայտնվել է բավական տհաճ իրավիճակում եւ հույսը դրել է նման էժանագին հնարքների վրա: Ծախսվում են ահռելի գումարներ, ամենայն հավանականությամբ, վարձվել են համապատասխան մասնագետներ վարչախմբի կշիռը բարձրացնելու, իրենց ծրագրերի իրականացմանը խոչընդոտող կուսակցություններին վարկաբեկելու համար, բայց ոչինչ չի ստացվում: Ընդհակառակը, յուրաքանչյուր նոր օր ավելի է մեծացնում վարչախմբից դժգոհների բազմությունը և նրանց վերջի սկիզբը դրված է:

Վարդան Մխիթարյան