Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել կաշառքի գործով, կալանավորվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է դատարանից։
Հիշեցնենք, որ Արսեն Կարոյանը ձերբակալվել է մարտի 4-ին՝ կաշառքի գործով։ Նույն քրեական գործով շուրջ մեկ ամիս առաջ քննչական գործողություններ են իրականացվել քաղաքապետարանում, ինչին հաջորդել են պաշտոնյաների ձերբակալությունները։
Քրեական վարույթի շրջանակներում փետրվար ամսին 11 մեղադրյալ կար, որից չորսը կալանքի տակ են։
Մասնավորապես, մեղադրյալների թվում են քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը, որը նախկինում պաշտոն է զբաղեցրել ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում, այնուհետև, տեղափոխվել Երևանի քաղաքապետարան և զբաղեցրել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը, նախկին տեղակալ Արամ Այվազյանը։ Վերոնշյալ չորս անձինք էլ կալանավորված են։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան կալանավորվել է