Լրահոս

07.04.2025 14:57


Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել է ու բռնկվել. կան տուժածներ

Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել է ու բռնկվել. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Kia», «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Hyundai»-ը կողաշրջվել և բռնկվել է:

Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Հրշեջները մարել են ավտոեմքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը