Լրահոս

07.04.2025 14:52


Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5»-ն ու մեկ այլ «BMW»-ն, որոնցից մեկը հայտնվել է մայթին ու բախվել ծառին

Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5»-ն ու մեկ այլ «BMW»-ն, որոնցից մեկը հայտնվել է մայթին ու բախվել ծառին

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին:

Վարորդները ենթարկվել են սթափութայն փորձաքննության, եղել են սթափ:

Պարեկային ծառայությունն էլ ունի տեղեկություն, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից «BMW X5»-ի վարրոդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:

Այս խորագրի վերջին նյութերը