Կարծիք

07.04.2025 10:23


Երևանի իշխանության անգործության պատճառով քաղաքի փողոցներում խրամատներ են ավելանում (տեսանյութ)

Երևանի իշխանության անգործության պատճառով քաղաքի փողոցներում խրամատներ են ավելանում (տեսանյութ)

ՀՀ իշխանությունը ակտիվորեն սահմանագծի խրամատները թուրքին ա տալիս, փոխարենը Երևանի իշխանության անգործության և անկարողության պատճառով քաղաքի փողոցներում խրամատներ են ավելանում։

Երևանի քաղաքապետարան`

Լավ, քաղաքացիների մեքենաների մասին չեք մտածում հասկացանք, բա ձեր ու ձեր մեքենաների մասին էլ չե՞ք մտածու՞մ։ Բա ափսոս չե՞ն ձեր սեփական ու ծառայողական ավտոմեքենաները։

Նիկոլ Փաշինյան` բա հիմա էստեղ ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր

• Կեղծ վարորդական իրավունք տվողը՞,

• Կեղծ վարորդական իրավունքով երթևեկող, մեքենա վարել չիմացող մեքենավարը՞,

• D ֊ի վրա դրած ու գազ տված քշող վարորդը՞,

• Գեղի Opel ֊ները ու նրանց վարորդները՞,

Armenia TV

• Թե՞ վերջապես Տիգրան Ավինյանը ու նրա թիմը։

Հ. Գ. Այս փոսերով ճանապարը գտնվում է Դավթաշեն վարչական շրջան ում։ Սպասում ենք այս փոսերի լցմանն ու նորմալ ասֆալտապատմանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը