Քաղաքական

05.04.2025 18:31


Գյումրու հետ կապված ՔՊ-ականների ստերի, մանիպուլյացիաների մասին մի քանի դիտարկում․ Դերենիկ Մալխասյան

Գյումրու հետ կապված ՔՊ-ականների ստերի, մանիպուլյացիաների մասին մի քանի դիտարկում․ Դերենիկ Մալխասյան

Գյումրու հետ կապված ՔՊ-ականների ստերի, մանիպուլյացիաների մասին մի քանի դիտարկում

Առաջին․ գյումրեցի ՔՊ-ական պատգամավորներին մի խոսեցրեք, իրենք ցանկացած ընտրության դեպքում, ինչպես նախկինում, Գյումրիում մշտապես զբաղեցնելու են վերջին հորիզոնականը։ Իրենց կարծիքները գյումրեցիների վրա զրոյական ազդեցություն ունեն։

Երկրորդ․ իրեն ուսապարկի հետ համեմատող ՔՊ-ական ոմն պատգամավոր ասում է «Թուրքի մայլա»։ 37 տարի է՝ չկա նման անվամբ թաղամաս, այն կոչվում է Արցախ թաղամաս։ Այլ հարց է, որ իրենք թաքուն կրկին անվանափոխել են իրենց ավելի հոգեհարազատ անունով։

Երրորդ․ 7 տարվա մեջ ՀՀ կառավարության, առավել ևս Փաշինյան Նիկոլի կողմից Գյումրիում 5 շենք կառուցելու մասին լուրեը սուտ են ու մանիպուլյացիոն, այդ շենքերը կառուցվել են Հայաստան հիմնադրամի կողմից՝ Սփյուռքից ստացված հանգանակությունների շնորհիվ։

Չորրորդ․ Հայ եկեղեցուն և առավել ևս նրա հեղինակություն ունեցող առաջնորդներին և սպասավորներին թիրախավորելով՝ պարտվածներն ու մերժվածները իրենց վիճակը չեն լավացնի՝ ճիշտ հակառակն է լինելու։ Իրենք չեն հասկացել, որ ազգային կոդերին խփելով իրենք են ոչնչանում։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը