Լրահոս

04.04.2025 16:55


«Նուբարաշեն» հոգեբուժարանում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմին․ «սպանություն» հոդվածով նախաձեռնվել է քրվարույթ

«Նուբարաշեն» հոգեբուժարանում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմին․ «սպանություն» հոդվածով նախաձեռնվել է քրվարույթ

Ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 43 խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա կին է, ով ժամը 14։30-ի սահմաններում նշված 9-րդ բաժանմունքի ճաշասենյակում սնունդ ընդունելու ժամանակ հանկարծակի խեղդվել և մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը