Տնտեսական

03.04.2025 17:13


Եվս 45 մլն եվրո պարտք․ Փաշինյանի կառավարության հերթական «նվերը»՝ ժողովրդին

Եվս 45 մլն եվրո պարտք․ Փաշինյանի կառավարության հերթական «նվերը»՝ ժողովրդին

Կառավարությունը 45 մլն 310 հազար եվրո պարտք է վերցնում։ Որոշումը կայացվեց գործադիրի այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում։ Վարկը տրամադրում է Ասիական զարգացման բանկը՝ «Առողջապահության որակի բարելավման ծրագրի» շրջանակներում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վարկը բուժսպասարկման որակի բարելավման համար է՝ ենթակառուցվածքների, սարքավորումների, մարդկային ռեսուրսների և էլեկտրոնային առողջապահության ծառայությունների հասանելիության ապահվում։ Խոստանում են բարեփոխումներ հետևյալ ուղղություններով․

  • Առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում,
  • Առողջապահական ծառայությունների որակի գնահատում և հաշվետվողականության թվայնացում և ինստիտուցիոնալացում,
  • Բժշկական հաստատությունների լիցենզավորում,
  • Առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում,
  • Հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում,
  • Էլեկտրոնային առողջապահության գործքիների կիրառության բարելավում:

Վարկը լինելու է լողացող տոկոսադրույքով։ Վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 0.5% մարժա + 0.1% (ժամկետի հավելավճար) + 0.12% (արժույթի հավելավճար), 10.03.2025թ. դրությամբ տոկոսադրույքը կկազմի 3.11%։

Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ։ Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ վճարումներ։ Վարկի սպասարկման ամսաթվեր՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը։ Վարկի ժամկետ` 18 տարի։ Վարկի արտոնյալ ժամկետ՝ 7 տարի։ Վարկի մարման ժամկետ՝ 11 տարի։ Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 31.12.2028թ.։

Այս խորագրի վերջին նյութերը