Քաղաքական

31.03.2025 00:15


Փարաքարում հաղթել է ընդդիմադիր թեքնածուն (տեսանյութ)

Փարաքարում հաղթել է ընդդիմադիր թեքնածուն (տեսանյութ)

Փարաքար համայնքում 57 տոկոս ձայներով հաղթանակ է տանում ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանը, ով ներկայացնում է «Միասնություն» դաշինքը։

Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը(նախնական տվյալներ):Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

***

Փարաքարի բոլոր ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով «Միասնություն» կուսակցություն ավելի քան 56%-ով հաղթում է։ ԿԸՀ նախնական արդյունքներն են․

1․ Լյուդվիգ Գյուլնազարյան - 3669 ձայն կամ 31․8%

2․ Վալոդյա Գրիգորյան 6508 ձայն կամ 56․45%

3․ Դավիթ Մինասյան - 900 ձայն կամ 7․8%

4․ Գոռ Սարիբեկյան- 426 ձայն կամ 3․69%

Այս խորագրի վերջին նյութերը