«Միասնական Ռուսաստանի» կողմնակիցները ցույց են կազմակերպելու Մանեժյան հրապարակում
«Միասնական Ռուսաստանի» կողմնակիցներն այսօր՝ ՌԴ Սահմանադրության օրվա առթիվ, կհավաքվեն Մանեժյան հրապարակում, որպեսզի աջակցություն հայտնեն ղեկավարող կուսակցությանը։ Սպասվում է, որ կհավաքվի 25–80 հազ մարդ։
Ինչպես հայտնում է «Lenta.ru»–ն, հանրահավաքին կմասնակցեն մի քանի երիտասարդական շարժումների անդամներ։ Նրանք ցույցն անցկացնելու են «Мы проголосовали! Мы победили!» կարգախոսով։ Երիտասարդական շարժումներից մեկի մամլո քարտուղարը նշել է, որ ակտիվիստները պատրաստվում են բերել նաև անգլերենով պաստառներ, որպեսզի արտասահմանյան լրագրողները հասկանան նրանց դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի էր ունեցել ընդդիմության ցույցը, որի մասնակիցները պահանջում էին ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ ընդդիմության բողոքի գործողություններին մասնակցել է մոտ 50 հազ մարդ։