Աշխարհ

29.03.2025 14:40


Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը (տեսանյութ)

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը (տեսանյութ)

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1002-ը, ևս 2376 մարդ տուժել է: Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Մյանմայի ԶԼՄ-ներին: Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։

ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Մյանմայի մայրաքաղաք Նայպիդոյում չեն աշխատում ինտերնետն ու էլեկտրականությունը, մարդկանց գտնելու համար իշխանությունները հատուկ տեխնիկա են օգտագործում։

Այսօր մայրաքաղաքի իշխանությունները խոշոր հատուկ տեխնիկա են օգտագործել մարդկանց գտնելու համար, որոնք դեռ կարող են գտնվել փլատակներում։ Փրկարարներն օգնում են ողջ մնացածներին, բայց շատերին արդեն մահացած են գտնում։

Տեղի բնակիչների խոսքով՝ երկրաշարժը բազմաթիվ զոհերի և վնասվածքների պատճառ է դարձել, մարդկանց օգնություն է անհրաժեշտ։

Հիշեցնենք` մարտի 28–ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որին հաջորդել էր 6,4 մագնիտուդով հետցնցում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել էր նաև հարևան հինգ երկրներում՝ Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում: Համացանցում տարածվեց Բանգկոգոււմ երկնաքերի փլուզման կադրերը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը