Կարծիք

28.03.2025 22:04


Իմ անձնական համակրանքը «Մայր Հայաստանի» կողմն է․ Արեգնազ Մանուկյան

Իմ անձնական համակրանքը «Մայր Հայաստանի» կողմն է․ Արեգնազ Մանուկյան

Գյումրին պետք է մերժի «Քաղաքացիական պայմանագրին» և ունենա նոր քաղաքապետ

Մայրս գյումրեցի է: Շատ հաճախ եմ եղել Գյումրիում: Քաղաքը և՛ մանկական հիշողություններ է արթնացնում, և՛ ցավի զգացողություն: Մանկական հիշողությունը բարի է, իսկ ցավի զգացողությունը պայմանավորված է երկրաշարժով ու Գյումրու այսօրվա վիճակով:

Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունը հրաշալի հնարավորություն է տալիս հասնելու դրական փոփոխության: Ընդ որում՝ ոչ միայն Գյումրիում: Այդ նպատակով պետք է որևէ պարագայում չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Չքվեարկել նաև այդ ուժին կցվածների, դրածոների օգտին:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա այստեղ ընտրության տարբերակներ կան: Գյումրեցին կարող է իր համոզմունքներով քվեն տալ որևէ մեկին: Բայց կարևորը, որ հետագայում այդ ուժերը կարողանան վեր կանգնել անձնական հավակնություններից, միավորվել ու ձևավորել նոր իշխանություն: Ամբողջ Հայաստանի ուշադրությունը Գյումրու վրա է: Այնպես որ, ձեզ տեսնենք, սիրելի՛ գյումրեցիներ:

Չեմ թաքցնում, իմ անձնական համակրանքը «Մայր Հայաստանի» կողմն է: Կարող եմ բազմաթիվ հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու, բայց չեմ անի, որպեսզի մյուսներին չվնասեմ: Պարզապես կխնդրեմ ու կոչ կանեմ գյումրեցիներին, որ ընտրեն 4-րդ քվեաթերթիկը:

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը