Լրահոս

27.03.2025 22:52


Այս գործողությունները միտված են ընդդիմադիր թեկնածուների չեզոքացմանը. ՀՅԴ

Այս գործողությունները միտված են ընդդիմադիր թեկնածուների չեզոքացմանը. ՀՅԴ

ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն դատապարտում է քաղաքական հետապնդումները, պահանջում դադարեցնել իրավապահ մարմինների օգտագործումը որպես իշխանության քաղաքական գործիք։

Հայտարարությունը՝ ստորև․

«2025 թվականի մարտի 27-ին Գյումրիում կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը նպատակաուղղված խախտում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքները։

Ընդդիմադիր թեկնածուների ընտանիքի անդամների և թիմակիցների ձերբակալությունները, գրասենյակների խուզարկությունը, գործադրվող ռեպրեսիվ մեթոդները վկայում են, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ընդդիմադիր ուժերի վրա՝ խոչընդոտելով նրանց լիարժեք մասնակցությունը Գյումրու ավագանու ընտրություններին։

Այս գործողությունները միտված են ոչ թե ընտրությունների օրինականության ապահովմանը, այլ ընդդիմադիր թեկնածուների չեզոքացմանը։

ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն դատապարտում է քաղաքական հետապնդումները, պահանջում դադարեցնել իրավապահ մարմինների օգտագործումը որպես իշխանության քաղաքական գործիք։

Սիրելի’ հայրենակից,

ՀՀ զարգացման ընթացքը վիժեցնող, ապազգային իշխանությունների քաղաքական կուրսը կասեցնելու լավագույն միջոցը մարտի 30-ին ընտրատեղամաս գնալն է, ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկելն ու սեփական քվեով ՔՊ-ին մերժելը։

Տե’ր եղեք Ձեր համոզումներին և սկզբունքներին, Ո’Չ ասեք բոլոր ոլորտներում կառավարումը տապալած, պարտության և պատերազմի ուժին։

ՀՅԴ Գյումրու Քաղաքային կոմիտե

27 մարտի, 2025 թ.

ք. Գյումրի»։

Այս խորագրի վերջին նյութերը